ԱՄՆ դիտորդներն ասել են, որ «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Այման Ալ-Զավահիրին այսօր համցանցում տեղադրված տեսագրության միջոցով կոչ է արել պակիստանցիներին ապստամբել իրենց կառավարության և բանակի դեմ:
Associated Press-ը գրում է, որ տեսանյութում նաև ասվել է, որ մինչ «Ալ-Կաիդա»–ի պահանջները չկատարվեն, իրենք ազատ չեն արձակի ամերիկացի տարեց փորձագետին, որին առևանգել էին Պակիստանում:
10 րոպե տևողությամբ տեսագրության մեջ Զավահիրին ասել է, որ Պակիստանի կառավարությունը միայն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը: Այդ պատճառով նա կոչ է արել պակիստանցիներին հետևել «արաբական գարնան» օրինակին և դեմ դուրս գալ կառավարությանն ու բանակին:









































