Գերմանիայի ոստիկանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների դյուսելդորֆյան բունկերում հայտնաբերել է մարիխուանայի պլանտացիա, գրում է Welt-ը՝ վկայակոչելով մարտի 15-ին ոստիկանության հայտարարությունը:
Բունկերը պատկանել է Clan 81ակումբի բայկերներին:
Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 14-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ հայտնաբերել են 3 հազար թփից բաղկացած պլանտացիա: Պլանտացիայի ենթադրյալ տերը՝ Clan 81ակումբի նախագահը, ձերբակալվել է:
Բայկերների դեմ գործողություններին ներգրավված է եղել ավելի քան 500 ոստիկան:








































