Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Բարգավաճի երեք մեսիջները

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական համագումարին Վարդան Օսկանյանի մասնակցությունը, հյուրի կարգավիճակով, բավականին հետաքրքրական հանգամանք է:

Նախկին արտգործնախարարը, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, համագումարին հրավիրվել և մասնակցում էր անհատական կարգով, այսինքն՝ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այստեղ կապ չուներ: Սակայն, որքան էլ այդ հանգամանքը հստակ է, այնուհանդերձ հազիվ թե Օսկանյանը չգիտակցեր, որ Հայաստանի առանց այդ էլ քաղաքականացված միջավայրում, այն էլ նախընտրական թեժ մթնոլորտում, իր կուսակցական պատկանելությունն էր առավել ընկալելի լինելու իր մասնակցության պարագայում, քան անհատական գործոնը: Քիչ հավանական է, որ Վարդան Օսկանյանը Ազատ դեմոկրատների համագումարի հրավերն ընդուներ առանց կուսակցապետ Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելու, նկատի ունենալով այն, որ ազատ դեմոկրատները համակարգային ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժ են, և առավել ևս արևմտամետ քաղաքական ուժ, ի տարբերություն մինչ այսօր բացահայտորեն ռուսական դաշտում խաղացող և Պուտինին հրավերներ ու շնորհավորանքներ հղող «Բարգավաճ Հայաստանի»: Հազիվ թե ԲՀԿ-ում էլ չգիտակցեին, որ չնայած ֆորմալ առումով կուսակցական կապի բացակայությանը՝ տվյալ առիթով, այնուհանդերձ ընկալումներ հաստատ լինելու են: Եվ այդ ամենից հետո էլ Վարդան Օսկանյանի մասնակցությունը վկայում է, որ «Բարգավաճ Հայաստանն» այդպիսով փորձում է փոքրիկ ներքաղաքական մեսիջներ հղել մի քանի ուղղություններով՝ օգտվելով Ազատ դեմոկրատների Վարդան Օսկանյանին հղած անհատական հրավերի հանգամանքից:

Նախ, կարծես թե երևակվում է «Բարգավաճ Հայաստանի» մեսիջը իշխանությանը՝ այն իմաստով, որ ԲՀԿ-ն կարող է լավ հարաբերություն ունենալ և շփման եզրեր հաստատել համակարգային ընդդիմության ներկայացուցիչ ուժերի հետ, եթե Հանրապետականը շատ նեղի կամ փորձի իշխանության բաժանման գործընթացում արհամարհել «Բարգավաճ Հայաստանի» շահն ու ընդամենը կուսակցությանը իշխանությունից բաժին հանել ըստ քմահաճույքի: Ահա այդ գայթակղությունից ՀՀԿ-ին հետ պահելու համար «Բարգավաճ Հայաստանն» օգտագործում է թերևս Ազատ դեմոկրատների համագումարի և Օսկանյանին ուղղված անհատական հրավերի առիթը:

Մյուս ուղղությունը, որով ԲՀԿ-ն թերևս մեսիջ է հղում, Հայ ազգային կոնգրեսն է: Ինչպես հիշում եք, Կոնգրեսը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ «Բարգավաճ Հայաստանին» գործակցության առաջարկ արեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի միջոցով մեսիջներ հղելով կուսակցությանը, նրան որակելով հայաստանածին քաղաքական ուժ: Հետո, Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը հերթական անգամ կրկնեց այդ մեսիջը իր՝ այսպես կոչված քաղաքագիտական վերլուծություններից մեկի միջոցով: Իսկ մարտի 1-ի հանրահավաքում էլ մեսիջը կրկնվեց հերթական անգամ, Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամ դառնալու առիթով, երբ Տեր-Պետրոսյանը ողջունեց այդ հանգամանքը իշխանության մեջ ներքին հակասությունների խորացման տեսանկյունից: Այդ մեսիջների առատության պարագայում «Բարգավաճ Հայաստանը» բավական երկար լռություն էր պահպանում, և ահա ներկայումս Ազատ դեմոկրատների հրավերին արձագանքելով, ԲՀԿ անդամակցության համար Լևոն Տեր-Պետրոսյանի անուղղակի ողջույնին արժանացած Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ն փաստորեն բավական բացահայտ և թափանցիկ կերպով մերժում են Հայ ազգային կոնգրեսին: Ընդ որում՝ օգտագործվում է բավական հետաքրքրական հարթակ՝ Ազատ դեմոկրատների համագումարը:

Չէ՞ որ Ազատ դեմոկրատները մի ուժ է, որի հիմնադիրները հենց Կոնգրեսից են տարանջատվել առկա տարաձայնությունների և իրականացվող կուրսի հարցում անհամաձայնությունների պատճառով: Այլ կերպ ասած՝ փաստացի կա նաև այդ երկրորդ մեսիջը, որով ԲՀԿ-ն կարծես թե Կոնգրեսի համար փակում է նախընտրական հնարավոր գործակցության թեման: Հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք մարտի 30-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ կկրկնի՞ իր մեսիջը ԲՀԿ-ին, թե՞ այս անգամ բացահայտորեն կարհամարհի այդ թեման: Եվ թերևս այստեղ ուրվագծվում է նաև երրորդ հնարավոր մի մեսիջ, որ կարող է ԲՀԿ-ն հղել Ազատ դեմոկրատների համագումարին Վարդան Օսկանյանի մասնակցության միջոցով: Դա թերևս Ռուսաստանին ուղղված մեսիջ է: Ազատ դեմոկրատները բացահայտորեն խաղում են արևմտյան քաղաքական վեկտորի ծիրում, ընտրում են արևմտյան քաղաքական և քաղաքակրթական հեռանկարի ուղղությունը: Եվ երբ ռուսական ծիրում տեղավորված ԲՀԿ-ն անուղղակի կերպով, բայց հյուրընկալվում է այդ ուժի համագումարին, ապա թերևս Մոսկվային է փորձում ակնարկել, որ եթե Կրեմլը բավարար հովանավորություն չցուցաբերի իր հանդեպ՝ ներիշխանական և ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքում, ապա ԲՀԿ-ն կարող է նաև եզրեր որոնել արևմտյան քաղաքական «կիսագնդում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում