Ինչպես գրում է Health Day News-ը Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները մեծահասակների շրջանում կապ են գտել H. pylori մանրէների և 2-րդ կարգի շաքարախտի միջև:
Ըստ գիտնականների՝ որոշ մարդկանց մոտ այդ մանրէն, որը ձեռք է բերվում վաղ մանկության ժամանակ, դառնում է մշտական և կարող է հանգեցնել ստամոքսի խոցի և բարակ աղիքի հիվանդության: Այն կապված է նաև ստամոքսի ուռուցքի առաջացման վտանգի հետ:
Կատարված նոր հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են այն մարդկանց առողջական վիճակը, որոնք մասնակցել են Ամերիկյան սննդի և առողջապահության համալսարանի 2 առանձին փորձերին: Հետազոտողները նկատել են, որ H. pylori մանրէի առկայությունն ուղեկցվում է հեմոգլոբինի (HbA1c) բարձր մակարդակով:
Այդ կապը խիստ արտահայտված էր այն մարդկանց մոտ, որքեր տառապում են գիրությամբ: Ինչպես ներկայացնում են հետազոտության հեղինակները, H. Pylori մանրէն փոփոխում է 2 հորմոնների մակարդակը (գրելին և լեպտին), որոնք արտադրվում են ստամոքսում և կարգավորում են գլուկոզայի մակարդակը արյան մեջ:
Նրանց կարծիքով՝ մանրէներից ձերբազատվել կօգնեն հակաբիոտիկները, որոնք հիմնականում օգտակար կլինեն տարեց գեր հիվանդների համար:
«Ստացված արդյունքները պատճառահետևանքային կապ ցույց չեն տալիս մանրէների և շաքարախտի միջև, դրանք միայն վկայում են ինչ-որ հնարավորության մասին և կարող են հիմք հանդիսանալ հետագա հետազոտությունների համար:
Բացի այդ, ըստ մասնագետների, հետազոտության տվյալները կօգնեն H. Pylori-ի վերացման ճանապարհներ փնտրել:
Գիտնականները պնդում են, որ անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրել մանրէների հատկությունը, ազդեցությունն առողջության վրա և գնահատել դրանց վերացման հետևանքները տարբեր տարիքի և քաշի մարդկանց մոտ:
Նշենք, որ աշխարհում շաքարախտն՝ ըստ մահացության 3-րդ տեղն է զբաղեցնում սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից հետո:
Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Infectious Diseases-ում:









































