Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Ադրբեջանի իշխանությունները չեն կարող հերքել լրագրողի նկատմամբ սեռական շանտաժի հարցում իրենց մասնակցությունը». Amnesty İnternational

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, լրագրող Հաջիջա Իսմայիլովայի նկատմամբ արդեն մեկ շաբաթ շարունակվող շանտաժը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Իսմայիլովան իր տնային հասցեով նամակ էր ստացել, որը լի էր ինտիմ լուսանկարներով ու սպառնալիքներով: Նամակում մասնավորապես նշված է եղել, որ եթե նա իրեն լավ չդրսևորի, ապա իրենք խայտառակ կանեն նրան:

Դրանից հետո Իսմայիլովան հայտարարել էր, որ իր համար անակնկալ չի եղել այդպիսի շանտաժը, քանի որ իր լրագրողական գործունեությունը վաղուց անհանգստացնում է կառավարությանը: Նա հիշեցրել էր, որ երկար ժամանակ է, ինչ իրականացնում է լրագրողական հետաքննություն նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գաղտնի բիզնեսի շուրջ՝ վեր հանելով ամենաբարձր մակարդակի կոռուպցիոն փաստեր:

Այս կապակցությամբ AI-ի ներկայացուցիչ Ջոն Դալուսենը հայտարարել է. «Հաջիջա Իսմայիլովայի նկատմամբ կիրառվող սադրանքներն ու շանտաժը իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի դեպքերը հետաքննող լրագրողի վարկաբեկմանն ուղղված անամոթ փորձ է:

Այն փաստը, որ Իսմայիլովայի բնակարանում տեղադրվել է թաքնված տեսախցիկ, և այն, որ հետո նկարահանումը տեղակայվել է իբրև թե ընդդիմությանը պատկանող կայքում, վկայում է տվյալ գործընթացին իշխանությունների մասնակցության մասին:

Հասկանալի է նաև, որ այդ սադրանքը հնարվել է այնպես, որ առավելագույն վնաս հասցվի լրագրողի հեղինակությանը, և որ նա հայտնվի ադրբեջանցի պահպանողականների կողմից բռնության ռիսկի տակ: Հատկանշական է նաև, որ այդ քարոզարշավն ուղեկցվում էր ոչ միայն անանուն աղբյուրների, այլև «Ենի Ազերբայջան» պաշտոնաթերթի կողմից:

Բացի այդ, Իլհամ Ալիևը դիմել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչներին՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից Իսմայիլովային հեռացնելու համար՝ ընդգծելով, որ վերջինս չի սիրում Ադրբեջանի իշխանություններին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում