Thursday, 04 06 2026
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է

Մարտուն Գրիգորյա՞ն, թե՞ Արման Սահակյան. Ո՞ւմ կընտրի Գյումրին

Երեկ ընտրական հանձնաժողովներում փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով մի շարք ընտրատեղամասերում պայքարելու են իրար դեմ: Մասնավորապես, թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն ու հանրապետական Ռուբեն Սադոյանը, թիվ 16-ում իրար հետ մրցելու են հանրապետական Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Թիվ 36 ընտրատարածքում մինչև երեկ առաջադրվել էին երկու պատգամավորներ` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու հանրապետական Մխիթար Վարագյանը:

ԲՀԿ-ՀՀԿ թեժ պայքար է սպասվում Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում, որը ներառում է Գյումրի քաղաքը: Երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ ինքը պատգամավոր առաջադրվելու համար արդեն համապատասխան դիմում և փաստաթղթեր է ներկայացրել: Օրերս էլ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն այս ընտրատարածքում «Շիրակ» ֆուտբոլային թիմի նախագահ, գործարար Արման Սահակյանն է` Սերժ Սարգսյանի փեսայի ընկերը: Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի մարզի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանն էլ արդեն իր դիրքորոշումը հայտնել է` խորհրդարանի առաջիկա ընտրություններին պաշտպանելու է ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանին… Նույն ընտրատարածքում նաև ՀՀՇ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանի անունն էր շրջանառվում: Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ առաջիկա օրերի ընթացքում Կոնգրեսը կհստակեցնի իր` առաջադրվել-չառաջադրվելու հարցը:

Արման Սահակյանը ծնունդով Ախալքալաքից է և նոր մարդ է գյումրեցիների համար, իսկ այս հանգամանքը «թասիբով» գյումրեցիներից շատերը «ծանր են տանում»: Նրանք ավելի հակված են համեմատության մեջ իրենց հայրենակցին ձայն տալ: Մի բան պարզ է, որ երկու թեկնածուների միջև պայքարը չափազանց թեժ է լինելու: «Ես համոզված եմ, որ հաղթելու եմ, կոնկրետ Հանրապետականն է ինձ պաշտպանում, ուստի…»,- ասում է Արման Սահակյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ևս վստահորեն ասաց, որ ինքն այդ ընտրատարածքում կրկին առաջադրվում է` միանշանակ հաղթելու նպատակով: Մեր հարցին` դժվար չի՞ լինի կոալիցիոն գործընկեր Հանրապետականի թեկնածուի հետ ընտրապայքարի մեջ մտնել նույն ընտրատարածքում` վերջինս պատասխանեց. «Չգիտեմ, թե ով ում է սատարում, ում թիկունքին ով է, ամենակարևորն այն է, որ իմ թիկունքին ժողովուրդն է կանգնած: Եթե ինչ-որ մարդիկ ռոմանտիկայով են ապրում, ես քաղաքի բնակիչ եմ, 5 աշխատանքային տարիները հնարավորություն են տվել հասկանալու, որ ժողովուրդն ինձ հետ է»: Մարտուն Գրիգորյանը խնդիր չի տեսնում նաև, որ թեկնածու Արման Սահակյանին սատարում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նաև տարբեր անհատներ: Հավաստիացնում է, որ քաղաքակիթ ընտրապայքարի միջոցով հենց ինքն էլ հաղթելու է:

Գյումրեցիները թեպետ առանձնապես հիացած չեն իրենց երիտասարդ պատգամավորի կատարած աշխատանքով, սակայն Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ 5 տարիների ընթացքում շատ բան է արել Գյումրիի համար. «Մտեք իմ կայք, կտեսնեք, թե Մարտուն Գրիգորյանը գյումրեցիների համար ինչե՜ր է արել քաղաքում: Մշտապես հասանելի ենք եղել մեր ժողովրդին ու ինչ հնարավորություն ունեցել ենք, մեր քաղաքի համար արել ենք»: Մեր զրուցակիցը, սակայն, նշում է, որ Գյումրիում կան չափից դուրս շատ խնդիրներ և կոնկրետ առանձնացնել, թե որոնք են առաջնային` դժվարանում է: Հույս ունի, որ անօթևանների խնդիրը 24 տարի անց վերջապես կլուծվի, գյումրեցին վերջապես սեփական տանիք կունենա: Մի բանում նա վստահ է` գյումրեցիներին այս անգամ սուտ խոստումներով հորդորել, որպեսզի գնան ընտրությունների` չի ստացվելու»:

Գաղտնիք չէ, որ Շիրակն ամենաաղքատ մարզերից մեկն է հանրապետությունում, և շատ գյումրեցիների համար 5000 դրամն ավելի մեծ նշանակություն ունի, քան գաղափարական պայքարի հետևորդ լինելը: Գյումրիում Մուրադ Գրիգորյանին հարգում են, սակայն մեզ հետ զրուցած գյումրեցիները կարծում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը այս մարզում հաղթելու շանս չունեն:

«Առաջին լրատվական»-ը ՀԱԿ-ի նախընտրելի թեկնածու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց` ինքը հաղթելու շանսեր կարո՞ղ է ունենալ ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների դեմ մրցապայքարում. «Բացարձակապես նշանակություն չունի որ քաղաքական ուժն է առաջադրվելու, վերջին 4 տարիների փորձը ցույց է տվել, համոզվել ենք, որ ունենք կայուն ընտրազանգված, անցնող 4 տարիների ընթացքում մեր ընտրազանգվածն ավելացել է, ժողովուրդն իր մաշկի վրա զգում է իշխանությունների քաղաքականության հետևանքները: Չնայած արտագաղթի տեմպերն ավելացել են, մեր ընտրազանգվածը չի պակասել»: Նրա խոսքով, այսօր գյումրեցիների համար ամենից առաջնային խնդիրն օրինական իշխանություն ունենալն է:

Հարցրի, թե, հաշվի առնելով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների անունները, հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը որոշի ընդհանրապես թեկնածու չառաջադրել: «Եթե չառաջադրի էլ, այդ անունները բացարձակապես որևէ դեր չեն ունենալու, պարզապես ՀԱԿ-ը որոշելու է` ունենա՞լ մեծամասնական թեկնածու, թե՞ ոչ: Մեզ չի հետաքրքրում` քանի՞ հոգի է առաջադրվելու, առաջադվելո՞ւ է, թե՞ ոչ, ով ինչ կուսակցություն է ներկայացնելու« որ կուսակցությունն ինչպես է պատկերացնելու ընտրարշավը կամ ինչ մասշտաբի« ձևի ու չափի բարեգործական, «անձնագրահավաքային» ակցիաներ են իրականացնելու»,- եզրափակեց նա:
Լուսինե Խաչատրյան

Լուսանկարում` Մարտուն Գրիգորյանը և Արման Սահակյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում