Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթեռլինգն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրին, ինչը թափուր է մնացել նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետկանչից հետո.
«Ներկայումս մենք քննարկում ենք թեկնածուների հարցը: Մենք ակնկալում ենք, որ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս կհայտարարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում թեկնածուի մասին: ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ»: