Նախօրեին НТВ հեռուստաալիքով ցուցադրված «Բողոքի անատոմիա» ֆիլմը համացանցում դարձել է տարատեսակ մեկնաբանությունների պատճառ: Ընկերության ֆորումում և սոցցանցերում НТВ-ի ֆիլմի հասցեին հնչել է քննադատությունների տարափ:
«НТВ-ն ստում է» թեգը հաղորդման ավարտից հետո շուրջ ժամուկես Twitter-ում եղել է առաջին հորիզոնականում սոցցանցի ռուսական սեգմենտում: НТВ-ի էջերում ВКонтакте սոցցանցում ֆիլմի հասցեին ասվել է ավելի քան 1500 բացասական կարծիք:
Facebook-ում հեռուստաալիքի էջերում դրա ստեղծման հեղինակների հասցեին թափվել է մեղադրանքների տարափ քարոզչություն և սուտ տարածելու մեջ:
«Հետաքննություն» հաղորդման «Բողոքի անատոմիա» խորագրով ծրագիրը հինգշաբթի երեկոյան՝ ժ. 23.00-ին, ցուցադրվել էր НТВ-ով:
Ինչպես պնդում են հաղորդման հեղինակները, մարդկանց մի մասը, ովքեր դուրս են գալիս Մոսկվայի փողոցներ վերջին ամիսներին, դրա դիմաց փող են ստացել: Ֆիլմի հեղինակները ցուցադրում են «սենսացիոն» կադրեր, որտեղ ներկայացվում է Բոլոտնայա հրապարակում ցուցարարների գրանցումը «Մեծ սպիտակ օղակ» ակցիայի ժամանակ, ինչպես նաև ֆիքսվում են գումար բաժանելու փաստեր:
Թղթակիցները ցուցադրել էին նաև կադրեր, թե ինչպես են ցուցարարները խլխլում տուփերով անվճար թխվածքաբլիթները: Մարդկանց պատմում էին նաև ինչ-որ արտասահմանցիների մասին, որոնք իբր ներկա են եղել միտինգներին:
Ծրագրի վերջում ասվում էր, որ ԱՄՆ-ը, չնայած տնտեսական ծանր ճգնաժամին, միջոցներ է տրամադրում ռուս ընդդիմությանն օժանդակելու համար և շարունակելու է հետագայում ևս աջակցել վերջիններիս:
НТВ-ով ցուցադրված ֆիլմը տառացիորեն պայթեցրել է բլոգոսֆերան: Ֆիլմի հեղինակների հասցեին թափվել է զայրացած բլոգերների կշտամբանքները` «НТВ-ն ստում է», «Կեղտոտ պատվեր», «Սուտ НТВ-ի եթերում», «Անամոթներ», «Ֆիլմ, որը փորձում է վարկաբերեկել այն մարդկանց, ովքեր կազմակերպել ու անցկացրել են Բոլոտնայա ու Սախարովի հրապարակում միտինգները»: Ահա թե ինչ են գրել բլոգերները իրենց տեսածի մասին:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը դարձել է սկանդալային ծրագրի հերոսներից, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հիասթափված է ծրագրից:
Բլոգերները առաջարկել են բոյկոտել НТВ-ն: Միտինգների մասնակիցները մտադիր են մարտի 18-ին հավաքվել «Օստանկինոյի» մուտքի մոտ: Սոցցանցի օգտատերերը արդեն կազմակերպել են ֆլեշմոբ` НТВ-ն «դուրս են գցել» Facebook-ից:
Այդ ժամանակ НТВ-ի կայքը խնդիրների առաջ է կանգնել: Օգտատերերը կայք մուտք գործելիս տեսել են 502 Bad Gateway գրությունը: Հեռուստաընկերությունում կարծում են, որ դա «Բողոքի անատոմիայի» հետևանքն է:
НТВ-ի տվյալներով` վարակված համակարգիչների թիվը հասել է 100 հազարի:









































