Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղուբայի իրադարձությունների հետ կապված՝ Ադրբեջանում ձերբակալվել է 4 հեռուստալրագրող: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանք ձերբակալվել են մարտի 13-ին:
Խոսքը Ղուբայի իրադարձությունները լուսաբանող «Հայալ» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Վուղար Գոնագովի, այդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Զաուր Գուլիևի, գովազդային խմբագիր Զաուր Մուսթաֆաևի և «Պոլիգոն» լրատվական գործակալության շրջանային թղթակից Ջամիլ Մամեդլիի մասին է:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց մեղադրում են Youtube վիդեո հոսթինգում Ղուբայի իրադարձություններին առնչվող տեսանյութ տեղադրելու մեջ, որում ներկայացված է գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի սկանդալային ելույթը, որից հետո էլ մարտի 1-ին Ղուբայում սկսվեցին անկարգություններ:











































