Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտ կործանված ՆԱՏՕ-ի ուղղաթիռի մասին հայտարարությամբ:
Դրանում ասվում է, որ «Սիկորսկի» տիպի ուղղաթիռը վթարվել է առավոտյան ժամը 10.25-ին, և դրանում գտնված 12 թուրք զինծառայողներն էլ զոհվել են: Նշվում է, որ ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել են նաև Աֆղանստանի երեք քաղաքացիներ, որոնցից 2-ը կին են, 1-ը՝ երեխա:








































