Լեհաստանը կարող է կիրառել Աֆղասնտանից զորքերը դուրս բերելու սեփական ռազմվարությունը այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի առաքելությունն այդ երկրում շարունակվի 2014 թվից հետո: Նման որոշում կայացրել է Լեհաստանի Ազգային անվտանգության խորհուրդը,- գրում է Ukrinform գործակալությունը:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նշել է, որ Չիկագոյում մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Լեհաստանը հանդես կգա Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունած ռազամավարությունը պահպանելու և 2014 թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելու օգտին:
Լեհաստանի ԶՈՒ կոնտինգտենտը Աֆղանստանում գործում է 2002 թվից Աֆղանստանում անվտանգության համագործակցության հարացերով միջազգային ուժերի կազմում՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո: 2 տարի առաջ այն համալրվել է 400 զինծառայողով՝ հասնելով 2600-ի: Աֆղանստանում իրականացվող առաքելության ժամանակ այստեղ սպանվել է 30 լեհ զինվոր և սպա, ավելի քան 100-ը վիրավորվել են:









































