Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտ ուղղաթիռ է ընկել, որում գտնվել են 5 թուրք զինծառայողներ: Այս մասին հայտնում են աֆղանական ոստիկանությունում եղած աղբյուրները:
Իսկ ըստ BBC-ի՝ զոհվել է 8 թուրք զինծառայող:
Նշվում է, որ թուրք զինծառայողներն Աֆղանստանում իրավունք չունեն մասնակցելու միջազգային ուժերի օպերացիաներին: Նրանք միայն պարեկություն են կատարում:









































