Asriran-ի փոխանցմամբ՝ Խուզիստան նահանգում բնակելի շենք շահագործման հանձնելուց հետո Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Ահվազ:
Սակայն Ահվազի օդանավակայանում սկսված ավազային փոթորկի պատճառով օդանավակայանը փակվել է: Արդյունքում՝ Ահմադինեժադի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աբադանի օդանավակայանում:
Ահմադինեժադը ստիպված է եղել ավտոմեքենաներով և առանց համապատասխան անվտանգության միջոցների մեկնել Ահվազ:








































