Thursday, 25 06 2026
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են

Իշխանության խելագար ցինիզմը

Դատելով համամասնական ընտրացուցակների շուրջ թեկնածուների անունների շրջանառությունից, և նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող և ՀՀԿ պաշտպանությունը վայելող թեկնածուների ցանկից, կարելի է հստակ եզրակացնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությանը իշխանության պահվածքը բնորոշվում է մեկ բառով՝ ցինիզմ:

Իշխանությունը մի կողմից խոսում է հավատի ու փոփոխությունների մասին, գործարարությունն ու խորհրդարանը տարանջատելու մասին, մյուս կողմից` ընտրությունների է գնում անուններով, որոնք ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլև նույնիսկ հակառակ զգացումներն են առաջացնում հասարակության մեջ:

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունն անցել է արդեն բարոյական բոլոր հնարավոր արգելքները և առանց արգելակների արդեն առաջ է սլանում: Բայց այդ սլացքը արդեն նմանվում է ոչ թե տիեզերք թռչող հրթիռի, այլ դեպի անդունդը արշավող մեքենայի: Այդ ցինիզմը, որով իշխանությունը նայում է հանրության աչքերին, ինչ-որ խոստումներ տալիս և միևնույն ժամանակ կանաչ ճանապարհ ու խորհրդարանի մանդատներ շնորհում Հայաստանում հաստատված արատավոր քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներին, ըստ էության խոսում է ավելի շատ իշխանության հոգեվարքի մասին: Այդ անունները, համամասնական ցուցակների աստղային համեմունքները, վկայում են իշխանության սնանկության մասին, և ներկայիս խորհրդարանի ընտրությունը ընդամենը ազդարարելու է այն, որ Հայաստանի իշխանությունն այլևս բանկրոտ է:

Ներկայիս ընտրությունը լինելու է ընդամենը այդ իշխանության վերջին ցոփությունը, երբ քամուն են տրվելու վերջին ռեսուրսները, վարկաբեկվելու են վերջին ծվենները: Իշխանությունը հաղթելու է այս ընտրությունը, բայց հաղթելու է ոչ թե հանրությանը, այլ ինքն իրեն: Հետևաբար իշխանությունն ինքն իրեն էլ պարտվելու է այս ընտրությանը: Եվ իշխանության ենթագիտակցական խորքերում կամ բնազդային մակերևույթի վրա արդեն կա այդ անելանելի սնանկության և անխուսափելի պարտության պատկերացումը, ինչն էլ հենց զարկ է տալիս անասելի ցինիզմին, որովհետև երբ գիտակցում ես, որ ինքդ քեզ ես պարտվելու և հասկանում ես, որ այդ պարտությունից խուսափելու համար ստիպված ես լինելու ինքդ քո հանդեպ ուժ կիրառել, արդեն հասկանում ես, որ անգամ ամենափրկիչ ավանդական ուժը այս դեպքում չի փրկելու անդունդից: Ու դրանից սրվում է ցինիզմը, ինքնամոռաց, ժամանակից ու տարածությունից կտրող, խելագար ցինիզմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում