Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքը խոստանում է ամենահետաքրքիրը լինել: Այստեղ են առաջադրվել «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը, որին պաշտպանում է ՀՀԿ-ն, և «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը, որին պաշտպանում է ՀԱԿ-ը:
«Երեկ մենք տեղեկացանք, որ այստեղ առաջադրվելու է նաև Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Համալսարանը գտնվում է այս տարածքում, և ռեկտորին կաջակցեն իր ուսանողներն ու նրանց ծնողները:
Պրն. Մակիչյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, որ խորհրդարան գնալու իր որոշումը պայմանավորված է կրթության խնդիրներն Աժ բարձր ամբիոնից բարձրացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքում, բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների կարիք կա: Ի դեպ, Բ. Մակիչյանի որդին` Մհեր Մակիչյանը, Լիցենզավորման վարչության պետն է»:









































