Մարոկկոն հինգշաբթի օրը հաղորդել է որ կփոխի օրենքը, որը թույլ է տալիս բռնաբարողներին ամուսնանալ իրենց կին զոհերի հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեռահաս աղջկա ինքնասպանությունը մտավախություններ է աջացրել, որ բարեփոխումն արդյունավետ չէ՝ երկրում կանանց իրավունքների պաշտպանության համար:
Reuters Africa-ն հաղորդում է, որ 16-ամյա Ամինա Էլ-Ֆիլալին անցած շաբաթ՝ 6 ամիս անց այն բանից հետո, երբ նրան ստիպել էին ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ, ինքնասպանություն էր գործել:
Մարդու իրավունքների տեղացի պաշտպաններն ասում են, որ այդ օրենքը խախտում է կանանց իրավունքները և ստեղծվել է զոհի ընտանիքի հեղինակությունը վնասելու համար:
Մարոկկոյում բռնաբարության զոհերը ողջ կյանքի ընթացքում կրում են ամոթի ու կորցրած արժանապատվության խարանը և սոցիալական շատ քիչ աջակցություն են ստանում:









































