Ներդրման համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Լոնդոնը: Դրա հետ մեկտեղ ամրապնդվում են նաև Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքների դիրքերը:
«Քեյ-Փի-Էմ-Ջի» վելուծաբանական ընկերության և «Մեծ Փարիզ» ներդրման գործակալության պատրաստած հաշվետվության համաձայն՝ բրիտանական մայրաքաղաքը ներկայումս աշխարհի ամենագրավիչ քաղաքն է՝ ներդրում կատարելու համար:
Ինչպես նշում են հաշվետվության հեղինակները, վարկանիշային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար՝ չինական Շանհայ և Հոնգկոնգ քաղաքները: Նաև մեծ առաջընթաց է գրանցել բրազիլական Սան Պաուլոն` զբաղեցնելով չորրորդ տեղը:
Մոսկվան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:
Ինչպես մեկնաբանել է BBC-ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն աճում են արագ տեմպերով, մինչդեռ Եվրոպան անկում է ապրում:











































