NASA ուղեծրային աստղադիտակը Արեգակի մակերեսի վրա ֆիքսել է մուգ գույնի խորհրդավոր կլոր օբյեկտ:
Բլոգերները հայտարարել են, որ տիեզերական մարմինը նման է «մահվան աստղին» «Աստղային պատերազմներ» ֆիլմից, իսկ գիտնականները խորհրդավոր երևույթին արդեն տվել են ավելի «պրոզայիկ» բացատրություն: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Համացանցում հայտնված լուսանկարի ու տեսանյութի մեջ պարզ երևում է տարօրինակ սև գունդ, որը Արեգակի մակերեսին միացած է բարակ թելով: Շատերը մտածում են, որ դա կամ Արևից ծնված մոլորակ է կամ նորածին աստղ:
NASA-ի փորձագետները այս երևույթին տվել են հետևյալ բացատրությունը` սև գունդն ամենայն հավանականությամբ ելուստ է` արևային նյութի արտազատուկ, որը աստղի մակերեսին մնում է մագնիսական դաշտի շնորհիվ: Ելուստի գույնն էլ բացատրվում է նրանով, որ դրա ջերմաստիճանը արեգակնային թագի համեմատ ցածր է, ինչի պատճառով էլ սև է թվում: Այս մասին ասել է NASA-ի աստղաբան Ալեքս Յանգը: Գիտնականները մինչև հիմա փորձում են պարզել գնդի առաջացման պատճառները:








































