Nokia ընկերությունը հաղորդել է, որ աշխատում է պլանշետ-համակարգիչների արտադրման վրա, որով մրցելու է Apple ընկերության iPad –ի հետ, բայց դրա թողարկման վերաբերյալ մանրամասներ դեռևս չի հայտնել։
Associated Press-ը հաղորդում է, որ ընկերության ձևավորման աշխատանքների ղեկավար Մարկո Ահթսաարին այսօր հրապարակված հարցազրույցում ասել է, որ իր աշխատանքային ժամանակի մեկ երրորդը ծախսում է ընկերության առաջին պլանշետի ձևավորման վրա, որը կօգտագործի Windows 8 օպերացիոն համակարգը:
Նախկինում ևս տեղեկություններ էին եղել, որ ընկերությունը ցանկանում է մուտք գործել պլանշետների շուկա:
Digitimes.com-ն այս շաբաթ հաղորդել էր, որ նոր պլանշետը կթողարկվի այս տարվա չորրորդ եռամսյակում: Nokia-ի պատասխանատուները հրաժարվել են հաստատել նման տեղեկությունը: