Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

«Ազատ դեմոկրատները» կկարողանան ապահովել ՀՀ քաղաքական դաշտի թարմացումը

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարն է և նախահամագումարյան տրամադրությունները ճշտելու համար «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:

– Արդեն տևական ժամանակ է լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում է Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն դաշինքի կայացման հարցը: Ժառանգություն կուսակցության համագումարում բոլորն ակնկալում էին ստանալ այդ հարցի պատասխանը, այսօր նույնն է նաև Ձեր կուսակցության համագումարի պարագայում: Ի վերջո այդ հարցի պատասխանն այսօր կտրվի՞:

– Յուրաքանչյուր կուսակցության համագումար նախևառաջ պետք է քննարկի իր ներքին օրակարգը, և այդ ներքին օրակարգի մեջ իհարկե շատ ցցուն երևում է համագործակցության խնդիրը: Այդ խնդիրներն արդեն վաղուց քննարկված են: Ե՛ւ մենք, ե՛ւ Ժառանգությունը առանձին-առանձին հաստատել ենք, որ ունենք գաղափարական բազմաթիվ ընդհանրություններ, իսկ թե ինչպիսին կլինի դաշինքի ֆորմատը՝ կլինի ընտրական, նախընտրական, թե ուղղակի փոխօգնության դաշինք, բացարձակապես նշանակություն չունի, որովհետև մենք փնտրում ենք  գաղափարակիցներ, մենք փնտրում ենք կուսակցություններ, որոնց հետ կկարողանանք համագործակցել նախընտրական շրջանում և նախընտրական փուլից հետո, իսկ դաշինքների ձևաչափը այս պարագայում բացարձակապես կարևոր չէ: Երկու կուսակցությունների համագումարների ավարտից հետո՝ ելնելով նաև կուսակցական ներքին ժողովրդավարության սկզբունքից, այդ հարցը նաև պետք է քննարկվի երկու կուսակցությունների վարչություններում և հստակեցվի դաշինքի ֆորմատը: Սակայն չի բացառվում, որ  Ազատ դեմոկրատները և Ժառանգությունը շարունակեն գաղափարապես միմյանց հետ համագործակցել առանց ֆորմալ դաշինք կնքելու:

– Ազատ դեմոկրատների համագումարից ի՞նչ սպասել, անակնկալներ լինելո՞ւ են:

– Առաջին անակնկալն այն է, որ մենք իսկապես Հայաստանի քաղաքական ձևաչափում նոր մտածողության ալիք բերող ուժ ենք, որովհետև մենք այն ուժն ենք, որը կարողացել է որոշակի հաշվետվություն տալ Հայաստանի քաղաքական անցյալի մասին և ուրվագծել Հայաստանի քաղաքական ապագան: և լիբերալիզմը, մարդու իրավունքների համար արդեն հաստատագրված քաղաքական պայքարը միգուցե Եվրոպայում, Արևմուտքում բոլորովին նորություն չեն և սովորական բան են, սակայն Հայաստանում լինել մի ուժ, որը միանշանակ լիբերալ իրավագիտակցությունն ու լիբերալ աշխարհահայացքը դնում է իբրև իր գաղափարական ուղղվածության անկյունաքար, հենց այն նորությունն է, որը մենք բերում ենք: Նաև մենք բերում ենք մեր երիտասարդացված օրակարգը, դա երևում է և մեր երիտասարդության համամասնական քանակի առավելության մեջ, ե՛ւ նրանով, որ Հայաստանի քաղաքական ուժերի թարմացման մեծ պահանջ կա, և ես կարծում եմ, որ Ազատ դեմոկրատները կկարողանան այդ թարմացումը ապահովել:

– Կարծես թե այս համագումարով Ձեր կուսակցությունը նաև իր նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տալիս: Ի՞նչ շեշտադրումներ են լինելու՝ կապված առաջիկա ընտրությունների հետ:

– Նախևառաջ կարևոր շեշտադրումներից է համագործակցությունը՝ պետք է բոլոր ուժերը համագործակցեն, որպեսզի Հայաստանում լինեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որովհետև դրանից մեծապես կախված է մեր խորհրդարանի դեմքը, կախված է,  թե ինչպիսի երկիր կունենանք մենք վաղը, որովհետև մենք մեսիջներ ենք ստանում թե ներսից՝ արտագաղթի տեսքով, թե դրսից՝ տարաբնույթ հորդորների տեսքով, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել Հայաստանում ընտրությունների մասսայական կեղծումն ու այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որի մեջ մենք ընկղմված ենք: և հիմա ընտրություններից առաջ  բոլորս պետք է առաջին քայլն անենք՝ դրանց առավելագույն օրինական անցկացման համար, իսկ ընտրություններից հետո խետք է այնպես անենք, որ կարողանանք պայքարել մեր քաղաքական ծրագրերի իրականացման համար, որովհետև քիչ է նոր և թարմ ծրագիր բերել, պետք է նաև ամեն ինչ անել, որ այդ օրակարգը իրականություն դառնա:

– Այսինքն Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կարևորում է համագործակցության առկայությունը քաղաքական դաշտում:

– Այո, կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերի թիվ մեկ նպատակը պետք է դա լինի, բոլոր ընդդիմադիր ուժերի կարևորագույն խնդիրը պետք է լինի պայքարել ընտրությունների արդարության և թափանցիկության համար, ինչից հետո էլ նրանցից յուրաքանչյուրը պետք է իրականացնի իր գաղափարական օրակարգն ու գտնեն այն կետերը, որտեղ այդ օրակարգերը հատվում են:

– Այս շրջանի ամենահետաքրքիր թեման է նաև, թե արդյոք կուսակցությունը համագումարում համասնական ցուցակ կհրապարակի՞: Ցուցակի սպասե՞նք:

– Համագումարին ցուցակ չի հրապարակվի, որովհետև համագումարը  կընտրի վարչություն և այդ վարչությանը կլիազորի ցուցակներ կազմել և հրապարակել:

– Խոսեցիք ընդդիմադիր դաշտի համագործակցության կարևորության մասին, հետաքրքիր է, համագումարին քաղաքական ուժերի ի՞նչ ներկապնակ է լինելու:

– Մենք հրավիրել ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, և ես կարծում եմ, որ բոլորն էլ ներկա կլինեն, որովհետև դա ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլ նաև Նոր Հայաստանի տեսլականի միացյալ դրսևորումը պիտի լինի: Նաև կարծում եմ, որ իրական ընդդիմադիր ուժերին պետք է նախևառաջ մի հարց հետաքրքրի՝ ինչ պետք է բոլորս անենք, որ չկորսվի մեր պետականությունը, որովհետև, ցավոք, մենք նաև կանգնած ենք այդ մարտահրավերի առջև: Իսկ պետականության կորուստը, երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակի աստիճանական անկումն ու արտագաղթը այն խնդիրներն են, որոնց շուրջ ընդդիմությունն ուղղակի պարտավոր է համախմբվել և պարտավոր է ունենալ այդ բոլոր հարցերի լուծումը տալու ցանկությունն ու առաջնահերթությունը: Ավելին, մեր համագումարին լինելու են նաև շատ մտավորականներ, հասարակական գործիչներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, որն ապացուցում է, որ այս ինֆորմացիոն դարում Ազատ դեմոկրատները նույնպես համընթաց շարժվում են նոր մշակույթի ու նոր գիտելիքների յուրացման ուղով, որովհետև հնարավոր չէ հին մեթոդներով անել որևէ բան՝ գիտության, մշակույթի, և առավել ևս՝ քաղաքականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում