Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այսօր մերժել է Սիրիայի ընդդիմադիր ուժերի՝զինամթերք տրամադրելու խնդրանքը` ասելով, որ դա կարող է ողբերգական քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ:
Associated Press-ը հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմությունն այժմ բաժանված է, և Սիրիայում բռնությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերը կարծես թե չեն գործում:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Յուպեն ասել է, որ Սիրիայի բնակչությունն այժմ շատ բաժանված է, և եթե Ֆրանսիան զենք տրամադրի ընդդիմությանը, երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի:







































