Ճապոնիայում երեխաներին մանկապարտեզ տեղափոխող ավտոբուսը բախվել է մեքենայի և շրջվել: Ինչպես հայտնում է RIA Novosti-ին, 30 երեխաներ և 4 մեծահասակներ հոսպիտալացվել են:
Ավտոբուսի վարորդի խոսքերով՝ ինքը փորձել է խուսափել ձախ կողմից հանկարծ հայտնված մեքենայի հետ բախվելուց, սակայն կորցրել է կառավարումը։
Հիվանդանոց են տեղափոխվել 30 երեխաներ, ավտոբուսի վարորդը, դաստիարակը և մեքենայի վարորդն ու ուղևորը:
Բժիշկների տեղեկատվության համաձայն՝ 11 երեխաներ թեթև վնասվածքներ են ստացել, մեծահասկաների վիճակը ևս բավարար է:











































