Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից հետոքրքրվեց, թե ե՞րբ հնարավոր կլինի բջջային հեռախոսներով հաղորդագրություններ (sms) ուղարկել հայերեն լեզվով. «Ակնկալում ենք, որ Ռոբերտ Նիկոլայիչը մեզ լուծումներ կառաջարկի, որ հայերեն լեզվով կարողանանք նամակներ ուղարկել: Ինչպե՞ս կարող ենք այդ խնդիրը կարգավորել»:
Ռ.Նազարյանը պատասխանեց, որ քննարկումներ են կազմակերպվել ոլորտի պատասխանատուների, մասնակիցների հետ և լուծումները, կարծես, գտնվում են: Նա հայտնեց, որ պետք է դիմեն, որ արտադրող կազամակերպություններն այդ ծրագրով լեզու մտցնեն սարքավորումներում: Ռ.Նազարյանը նշեց, որ վերջնական պատասխան կտան 15 օրից:









































