Thursday, 11 06 2026
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

200 իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Սիրիայի դեմ բանաձև ընդունել

200 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել պաշտպանել Սիրիայում բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կոչը հնչել է Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ բողոքի ցույցերի սկսվելու տարելիցի կապակցությամբ:

Իրավապաշտպանների կոալիցիայի մեջ են մտնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Christian Aid-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական մասնակցության համաշխարհային դաշինքը: Նրանց միացել են մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ բրիտանացի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը և կանադացի երգչուհի Նելի Ֆուրտադոն:

Իրավապաշտպանները դիմել են ՄԱԿ-ի ԱԽ՝ խնդրանքով. ընդունել Սիրիայի դեմ բանաձև, որը կստիպի Բաշար Ալ-Ասադին դադարեցնել արյունահեղությունը երկրում:

Հայտարարության մեջ ասվում է, որ աշխարհի 27 երկրների 200 ոչ կառավարական կազմակերպություններից բաղկացած կոալիցիան «պահանջում է, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ հարթի տարաձայնությունները և ընդունի բանաձև, որով կոչ կարվի Սիրիայի կառավարությանը դադարեցնել անկանոն կրակը բնակելի թաղամասերի վրա, կամայական ձերբակալությունները, խոշտանգումները և անհապաղ կերպով թույլ տալ հումանիտար աշխատակիցների, լրագրողների և մարդու իրավունքների դիտորդների մուտքը երկիր»:

«Ռուսաստանը և Չինաստանը երկու անգամ արգելափակել են Անվտանգության խորհրդի բանաձևը՝ պաշտպանելով Ասադին, ինչը նա ընկալում է որպես սպանությունների արտոնագիր»,- ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոսը:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ. մարտի 15-ին, լրատվական գործակալությունների լրահոսներում տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում սկսվել են երկրի ղեկավարի դեմ ուղղված հակակառավարական ցույցեր: Մեկ տարվա ընթացքում Սիրիայում զոհվել են հազարավոր մարդիկ: Նրանց հստակ թիվը հնարավոր չէ նշել, քանի որ օտարերկրյա լրագրողների և իրավապաշտպանների մուտքն արգելված է: ՄԱԿ-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցում է 8000-ը:

Նշենք, որ Սիրիայի վարչակարգը կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է «զինված ահաբեկչական խմբավորումների վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում