CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Մոնտենեգրոյի վարչապետ Իգոր Լուքսիչի հետ հանդիպումից հետո անդրադարձել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների խնդիրներին.
«Հաթայ ժամանած սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 13.000-ը, որոնք տեղավորվել են վրանային ճամբարներում: Մենք պատրաստվում ենք նրանց համար Քիլիս քաղաքի մոտ կառուցել տնակային թաղամաս:
Սիրիացի փախստականների ներհոսքը մեծ տեմպերով շարունակվում է այդ երկրում պահպանվող ողբերգության պատճառով: Հոմսը քարը քարի վրա չեն թողել: Հրետակոծում են բնակելի շենքեր, հաշվի չեն առնում երեխա ու տարեց: Մենք անում ենք մեր ձեռքից եկած ամեն ինչ՝ այդ ամենը կանխելու համար»: