Իրանի քաղաքացի Մասուդ Սեդագատզադեն, որը մեղադրվում է Բանգլադեշի պայթյունի կազմակերպման մեջ, կանգնել է դատարանի առջև Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:
Թաիլանդի ներքին գործերի նախարարությունը, չնայած երկու երկրների միջև արտահանձնման պայմանագրի բացակայությանը, պահանջում է իրեն հանձնել Սեդագատզադեին, որը անցյալ ամիս ձերբակալվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում,- հաղորդում է BBC-ն:
Ըստ Բանգկոկի ոստիկանության՝ փետրվարի 14-ի պայթյունի նպատակը եղել են Իսրայելի դիվանագետները:
Ահաբեկչության կազմակերպման երկու կասկածյալները ձերբակալվել են հենց տեղում, Սեդագատզադեի ևս մեկ ենթադրյալ հանցակցի գտնվելու վայրը մնում է անհայտ:







































