Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք մեղադրվում են 170,000 եվրո հափշտակելու մեջ: Նշվում է, որ Վրաստանի քաղաքացիները թալանել են բանկից դուրս եկող մի գործարարի:
Թալանչիները վնասել են գործարարի ավտոմեքենայի անվադողները, և մեքենան կանգ է առել: Դրանից հետո նրանք գործարարից խլել են 170,000 եվրո և դիմել փախուստի: Սակայն թուրք իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց:
Խուզարկության ժամանակ Վրաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր: Մոտակա օրերին նրանք կկանգնեն դատարանի առջև:








































