Մարտի 15-ին’ ժամը 06.28-ին, ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Նար- Դոսի 60 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 06.41-ին, մարվել’ 06.57-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 87 ԼՍ 777 պ/հ ավտոմեքենան: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից::










































