Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վերահաստատվել է հայ-շվեյցարական բարեկամությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը

Մարտի 13-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա:

ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նույն օրը Ժնևում տեղի է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական և քաղաքական գործիչներ, Ժնևի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. «Վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել. դրանք արտացոլվել են երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական փոխայցելություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնադրմամբ: Հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, այլև դրանց որակով և խորությամբ: Հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերն իրենց արդյունքներն են տվել՝ առավել խորացնելով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը:

Ինձ համար մեծ պատիվ է, տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Ձեզ հանձնել Պատվո շքանշանը մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում Ձեր նշանակալից ավանդի համար»։

Մարտի 14-ին Բեռնում տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի բանակցությունները:

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում եղել են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարիներին հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով այսօր երկու երկրների միջև ձևավորվել է խորը փոխվստահություն և փոխըմբռնում, ինչը բնորոշ է բարեկամ պետություններին:

Նախարարները, կարևորելով երկու երկրների ԱԳՆ-երի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն են ձեռք բերել առավել ակտիվացնել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Այս համատեքստում Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր երկրի աջակցությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հարցում:

2014 թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ:

Բանակցություններին մանրամասն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին: Այս առումով կարևորվել է պետական մակարդակով գործարար շրջանակներին ցուցաբերվող աջակցությանը: Շվեյցարական կողմը վերահաստատել է Հայաստանի զարգացման նպատակով Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրխալտերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանն իր շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով նախարար Բուրխալտերը շեշտեց, որ իր երկիրն ուշադրությամբ հետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերին և գտնում է` հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկել են մի շարք այլ տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:

Բարեկամության խորհրդարանական խմբի անդամները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը և տեղեկացրեցին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան այցելելու իրենց մտադրության մասին:

Նախարար Նալբանդյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց գործադրված ջանքերը: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` եթե ձեռք բերված արդյունքները շարունակություն չունեցան, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղավ ոչ թե միջնորդական ջանքերի պակասի պատճառով կամ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի կողմից հարգելու թերացման պատճառով, այլ որ Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները:

Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարն ուղևորվեց Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում