Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Կարեն Անդրեասյանը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել Մաշտոցի պուրակում մեկ վրանի տեղադրումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենց աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է:

Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ, որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:

Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման’ պետության համապատասխան պոզիտիվ պար¬տա¬վո¬րու¬թյուն¬ներից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, որտեղ ամրագրված է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը:

Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում