ԱՄՆ Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Միսիսիպիում և Ալաբամայում նախնական ընտրություններում պարտություններ կրելուց հետո ասել է, որ միևնույն է`ինքն առավել շատ նահանգներում է հաղթել և ավելի շատ քվեարկողներ ունի, քան ցանկացած այլ թեկնածու:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` Մասաչուսեթսի նախկին նահանգապետն ասել է, որ չնայած պահպանողական մարդկանց մի մասը դեռևս իր ճամբարից չէ, սակայն երբ ինքը դառնա նախագահի թեկնածու, նրանք կփոխեն իրենց դիրքորոշումը:
Ռոմնին չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Նյութ Գինգրիչը, ով միայն երկու նահանգներում է հաղթանակ տարել, պե՞տք է շարունակի պայքարը, թե՞ ոչ: Մինչդեռ Ռիք Սանտորումի աջակիցները ընդհակառակը` ցանկանում են ասպարեզից հեռացնել Գինգրիչին և շարունակել պայքարը միայն Ռոմնիի հետ:









































