News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադարձել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի՝ Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը վերացնելու պահանջին:
«Ռուսական կողմն իր արտգործնախարարության միջոցով մեզ առաջարկում է անուղղակիորեն ճանաչել այն, ինչը նրանք անվանում են նոր իրողություն: Վրաստանին այդպիսի պահանջ ներկայացնելը դուրս է Ռուսաստանի իրավասության շրջանակներից: Անթույլատրելի է, որ Ռուսաստանի արտգործնախարարը նման տոնով է խոսում մեր նախագահի մասին: Մենք հաճախ ենք քննադատում նրանց քաղաքականությունը, սակայն երբեք չենք կենտրոնանում կոնկրետ անձերի վրա»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը «Օկուպացված տարածքների մասին» օրենքն ընդունել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին:








































