Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցի հաղորդմամբ` նոր առաջնորդ Կիմ Չեն Ունը հրամայել է ռազմական ուժի բոլոր երեք ճյուղերի զորավարժություններ անցկացնել` այդ կերպ ցույց տալով իր հավատարմագիրը` որպես ռազմական առաջնորդ:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ Կորեայի կենտրոնակսն պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ` նախագահը ռազմական և քաղաքական խորհրդատուների հետ միասին ներկա է գտնվելու զորավարժություններին:
Սա մեծ ներկայացում կլինի Կիմի համար` նախագահական պաշտոնը դեկտեմբերին ստանձնելուց հետո: Նա հասցրել է վերջին շրջանում մի քանի անգամ այցելել ռազմական բազաներ:







































