Պենտագոնի պաշտոնատար անձի հաղորդմամբ` ԱՄՆ ռազմական իշխանությունները 16 աֆղան քաղաքացիների սպանած ամերիկացի զինծառայողին տեղափոխել են այլ երկիր առավել երկար ժամանակով կալանավորելու նպատակով:
USA Today-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները զինվորին հեռացրել են Աֆղանստանից, քանի որ այնտեղ ամերիկյան բանտ չկա: AP-ի փոխանցմամբ` զինվորին չորեքշաբթի գիշերը տեղափոխել են Քուֆեյթ: Այս մասին հայտնել էր մի պաշտոնյա, որը նախընտրել էր իր անունը չհայտնել:
Հաղորդվում է, որ զինվորին տեղափոխելու որոշումը նախապես համաձայնեցված է եղել աֆղան պաշտոնյաների հետ:








































