«ՀԺ»-ն գրում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը կարծես չի շտապում Աժ աշխատակազմի ղեկավար նշանակել:
«Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը՝ երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը, այս ընթացքում ամեն ինչ անում Է այդ պաշտոնում նշանակվելու համար, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Նա, ի դեպ, ըստ Աժ մեր աղբյուրների, այս ընթացքում փորձել է անգամ զբաղեցնել Աժ աշխատակազմի աշխատասենյակը, բայց դա էլ չի ստացվել:
Նույն աղբյուրները վստահ են, որ մինչև այս գումարման ավարտը աշխատակազմի ղեկավար չի նշանակվի, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ արդեն հստակ լինի, թե ով է դառնալու Աժ հաջորդ նախագահը, ինչը մինչև հիմա դեռ հստակ չէ»:








































