Ինչպես հաղորդում է GHN-ը, հերթական սոցիոլոգիական հաշվետվությունը ժամանակակից հասարակության մեջ կանանց դերի և այնտեղ նրանց զբաղեցրած տեղի մասին հրատարակել է Тhe Economist-ը:
Ըստ զեկույցի՝ պարզվել է, որ տարածաշրջանի հարևան երկրների կանանց համեմատությամբ՝ վրացուհիներն ավելի մեծ տնտեսական հնարավորություններ ունեն:
Վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը՝ 54.5 միավորով: Հաջորդը Հայաստանն է, որը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 53.3 միավորով, Թուրքիան 65-րդ տեղում է՝ 52.2 միավորով, Ռուսաստանը 66-րդն է՝ 52.9 միավորով: Ադրբեջանի կանայք զբաղեցրել են 90-րդ տեղը՝ 46.8 միավորով:
Առաջին հնգյակում են Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի և Ավստրալիայի կանայք: Վերջին՝ 128-րդ տեղում է Սուդանը:
Ինչ վերաբերում է եկամտի չափին, ապա երկրներն ունեն հետևյալ դասավորությունը. Թուրքիան, ըստ միջինից բարձր եկամտի, 53.2 գործակցով 27-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 52.9 գործակցով 28-րդն է, Վրաստանը 5-րդը (54.5)՝ միջինից ցածր եկամտով, Հայաստանը զբաղեցրել է 7-րդ տեղը (53.5), իսկ Ադրբեջանը 27-րդն է (46.8):







































