Ռուսաստանում 2011 թ. գործազուրկների թիվը նվազել է ավելի քան 10%-ով, գործազրկության մակարդակը հասել է մինչճգնաժամային մակարդակին: Այս մասին հայտնում է է «Ռուսական թերթ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայությանը:
Անցյալ տարի մեծապես աճել է աշխատատեղերի թիվը՝ 18.2%- ով, հատկապես՝ Ուրալի և Սիբիրի դաշնային շրջաններում: Ինգուշեթիայում, Չուվաշիայում և Հյուսիսային Օսեթիայում աշխատատեղերի թիվը ավելացել է 250%-ով:
Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հեռավոր Արևելքում (5.1%):
Նախորդ տարի երկրում աշխատավարձերը աճել են միջինը 4.2%-ով:









































