Դերասանուհի Շարլիզ Թերոնը միացել է Հոլիվուդյան մայրերի ակումբին: People-ը հաղորդում է, որ 36-ամյա դերսանուհին երեխա է որդեգրել: Նրա ներկայացուցիչն ասել է, որ դերասանուհին արդեն «Ջեքսոն անունով առողջ տղա երեխայի հպարտ մայրիկն է»:
Ջեքսոնն օսկարակիր դերսանուհու առաջին երեխան է: Այլ մանրամասներ երեխայի մասին չեն հաղորդվել:
Չնայած, ինչպես հաղորդվում է, Թերոնն, անշուշտ, ուրախ է երեխայի որդեգրմամբ, բայց ամենայն հավանականությամբ նա ամուսնության մասին չի մտածում: Դերասանուհին մի քանի անգամ արդեն ասել է, որ ամուսնությունը կարևոր չէ:








































