Բրազիլիայում սկսվել է 1964-1985 թթ. երկիրը կառավարող ռազմական դիկտատուրայի անդամների առաջին դատավարությունը: Մարդկանց առևանգման մեղադրանք է առաջադրվել գնդապետ Սեբաստիան Կուրիո Ռոդրիգես դե Մոուրային:
Ըստ հետաքննության՝ Կուրիոն ներգրավված 5 պարտիզան-կոմունիստների առևանգման մեջ, որոնք 1970-ական թվականներին գործել են ռազմական կառավարության դեմ: Այդ մարդիկ ռազմական բազայում Կուրիոյի ղեկավարությամբ ենթարկվել են խոշտանգումների, որից հետո անհետացել են:
Մեղքն ընդունելու դեպքում՝ Կուրիոյին սպառնում է 40 տարվա ազատազրկում, նշում է Reuters-ը:
Մինչև վերջերս 77-ամյա Կուրիոն Բրազիլիայի կոնգրեսի անդամ էր:
Երկար ժամամակ Բրազիլիայի ռազմական խունտայի մասնակիցները դատարան չեն կանչվել՝ 1979 թ. ընդունված համաներման օրենքի շնորհիվ: Սակայն 2010 թ. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը իշխանություններից պահանջել է հետաքննել պարտիզանների առևանգման գործը:







































