Արևմտյան Վաշինգտոնում երեքամյա տղան ծնողների մեքենայում գտած ատրճանակով կրակել է ինքն իր վրա։ Ծնողները մեքենայում չեն եղել:
Associated press-ը հաղորդում է, որ Տակոմա քաղաքի ոստիկանապետ Նավիդ Բենիամինն ասել է, որ մարդիկ պետք է շատ մտածեն նման պատահարների մասին ու հասկանան, թե ինչպես կարելի է դրանք կանխել:
Ծնողները մեքենան կանգնեցրել են Տակոմա քաղաքի շրջակայքում գտնվող բենզալցակայանի մոտ և դուրս են եկել մեքենայից` այնտեղ թողնելով իրենց երեքամյա տղային և նորածին դստերը: Երեխան վերցրել է մեքենայի նստատեղի տակ դրված ատրճանակը և կրակել ինքն իր վրա: Հիվանդանոցում նա մահացել է: Նորածինը չի վնասվել:
Քննիչները հարցաքննել են ծնողներին։ Դեպքը համարվել է ողբերգական պատահար, ու ոչ ոք մեղավոր չի ճանաչվել:









































