Մեծ Բրիտանիայի Ուորվիկ համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանությունների թիվը 74 %-ով բարձր է այն երկրներում, որտեղ բնակչության ոչ պակաս քան 85 %-ը բողոքականներ են: Այն երկրներում, որտեղ ոչ պակաս քան 85 %-ը կաթոլիկներ են իրավիճակն ավելի լավ է: Այս մասին հաղորդել են Catholic World News –ը և Toronto Sun-ը:
«Նույնիսկ այսօր այն երկրներում, որոնք գերազանցապես բողոքականներ են, ինքնասպանությունների թիվն ավելի շատ է, քան այն երկրներում, որտեղ կաթոլիկներն են մեծամասնություն կազմում»,- ասել է սոցիոլոգ Սաշա Բեքքերը, ում խոսքերը մեջբերում է Седмица.ru պորտալը: Գիտնականը ենթադրում է, որ կրոնի և ինքնասպանությունների թվի միջև էական փոխկապակցվածություն կա:
«Երբ կյանքն ուժեղ հարվածում է, կաթոլիկը կարող է ապավինել առավել ուժեղ համայնքին, որը կարող է նրան օգնել հաղթահարել դժվարությունները»,- նշել է Բեքքերը: Բողոքականությունն ապավինում է միայն Աստծո բարեգթությանը: Որպես հետևանք, կաթոլիկների ինքնասպանությունն ավելի շատ կապված է դրախտին հասնելու հեռանկարի հետ»,– ասելէ նա:






































