Սիրիայի երկու ճանաչված դասալիքներ այսօր հայտնել են, որ հեռացել են ընդդիմադիր հիմնական խմբից, որը արդեն մեկ տարի շարունակ պայքարում է Դամասկոսի, իրենց խոսքերով ասած, «բռնապետական իշխանությունների» դեմ։
Associated Press-ը հաղորդում է, որ Սիրիայի Ազգային խորհրդից դասալիքների հեռանալը ևս մեկ հարված էր ընդդիմությանը, որը վերջին շրջանում անկազմակերպվածության և ներքին կռիվների ու այլ խնդիրների առջև է կանգնած:
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Amnesty International–ն այսօր հաղորդել է, որ Սիրիայի անվտանգության ուժերը կտտանքների են ենթարկում այն մարդկանց, որոնց կալանավորել են ապստամբության ընթացքում: Ոմանք ամգամ ենթարկվում են սեռական բռնությունների կամ սպանվում են:











































