Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 14-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների և գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ և օպերատիվ լուծում տալու նպատակով հետևողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք











































