Ցանցահենները կոտրել են Սլովենիայի խորհրդարանի կայքը և այնտեղ տեղադրել հայտարարություն, ըստ որի երկրի օրենսդիր ժողովը նիստ կանցկացնի՝ բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնում հոլիվուդյան հայտնի դերասան Չակ Նորիսին նշանակելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բացի այդ, ցանցահեններն առաջարկել են կայքին ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կվերահսկի պաշտպանության համակարգում կատարվող բացթողումները:
Սլովենիայի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կայքի աշխատանքներում խափանումներ են եղել, որը ցանցահեններին հնարավորություն է ընձեռել մտնել գլխավոր էջ և փոխել բովանդակությունը:









































