Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում ընկած քրդաբնակ Հաքքարիի քաղաքի համալսարանի դասախոս Յուսուֆ Սոյվուրալը պատրաստել է քրդերենով մաթեմատիկայի դասագիրք: Դա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ավելի քան 88-ամյա պատմության ընթացքում:
Դասագրքի շնորհանդեսը տեղի է ունենալու մայիսի 22-ին: Դասագիրքը բաղկացած է 8 բաժնից և 250 էջից: Սոյվուրալը հայտարարել է, որ գրքի պատրաստման հարցում իրեն աջակցել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իբրահիմ Բելենլին:










































