Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը այսօր մի շարք խնդիրների շուրջ պարզաբանումներ է տալիս խորհրդարանում, կարող է բախվել խորհրդարանի կողմից իմփիչմենթի վտանգին: Այս մասին հայտարարել է իրանցի խորհրդարանականների մամլո ներկայացուցիչ Մուսթաա Ռեզա Հոսեյնին:
Նա հայտնել է, որ մի շարք խորհրդարանականներ խորհրդարանի այսօրվա նիստում Ահմադինեժադի տված պատասխանները համարել են ոչ սպառիչ: Պահպանողական խորհրդարանականներն Ահմադինեժադին մեղադրել են տապալված տնտեսական քաղաքականություն վարելու, Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հանդեպ անբարյացակամություն ցուցաբերելու, ինչպես նաև իսլամական էթիկայի օրենսգրքով անթույլատրելի արարքներ թույլ տալու մեջ:
Հոսեյնին հավելել է, որ Ահմադինեժադն արդեն պատասխանել է բոլոր հարցերին, և ցայժմ խորհրդարանը չի որոշել նրան իմփիչմենթ ներկայացնելու հարցը:










































