Thursday, 04 06 2026
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է

Դիմում-ուղերձ ՀՀ նախագահին և վարչապետին «Շիրակ կենտրոն»-ի և 32 ՀԿ-ների կողմից

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից պատրաստվել է դիմում-ուղերձ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ընդունվել է փետրվարի 14-ին Գյումրիում գործող 32 հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից:

Նրանք առաջարկում են Գյումրու երկրաշարժից անօթևանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում ևս 1200 բնակարանի կառուցել: Ուղերձ-դիմումը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ

Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթևան ընտանիքներին, իսկ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754-ը մայիս ամսին է նախատեսվում բաշխել անօթևանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում հնչեցրած տվյալների համաձայն, բնակբաշխման հանձնաժողով ներկայացված 2569 ընտանիքների փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրությունների արդյունքներով 138 ընտանիքներ տարաբնույթ պատճառներով չեն ճանաչվել շահառու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն նրանց մի մասը պատրաստվում է իրենց բնակարանային իրավունքները պաշտպանել դատական կարգով: 67 գյումրեցի անօթևան ընտանիքների բնակապահովման հարցն էլ հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմի բացակա լինելու պատճառով: Ներկայումս նրանց մի մասը վերադառնում են Հայաստան բնակբաշխման գործընթացին մասնակցելու նպատակով: Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ էլ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել բնակբաշխման հանձնաժողովին: Այդ ընտանիքները հիմնականում բազմանդամ են, ապրում են տնակներում և պարզապես խնդիրներ են ունեցել պահանջվող փաստաթղթերի համալրման գործում: Աղետի գոտում ընթացող բնակարանաշինության այս ծրագրի շրջանակներում հերթացուցակում հաշվառված 294 այն անօթևան ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետևանքով կորցրել են սեփական տներ կամ ենթակա են դրամական փոխհատուցման, չթույլատրվեց մասնակցել բնակբաշխման գործընթացին: Նաև նշենք, որ Գյումրու քաղաքապետարանում կան լրացուցիչ հաշվառված շուրջ 200 ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը չեն կարողացել պահանջվող փաստաթղթերը ներկայացնել քաղաքապետարան և հաշվառվել անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ
Վերը նշված թվային վերլուծությունը, մեր դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, 2010 թ.-ին շահագործված 1056 և ընթացիկ տարում շահագործվելիք 1756 բնակարաններից բացի, անհրաժշտ է կառուցել ևս 1200 բնակարան:

Մեր ունեցած տեղեկություններով` անօթևանների հերթացուցակում հաշվառված և բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, մտադիր եք տրամադրել բնակարանների գնման վկայականներ: Երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դա արդարացված ճանապարհ չէ և չի լուծում անօթևանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասը արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևանի կարգավիճակում:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթևան, սակայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու և այլ պատճառներով շուրջ 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ.

Համոզված ենք` Գյումրիում անօթևանության խնդիրը զգալիորեն կթեթևանա, եթե այս տարի իրականացվի ևս 1200 բնակարանի շինարարություն, և միայն այդ պարագայում կարելի կլինի հավատալ, որ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքները ամբողջովին կփոխհատուցվեն, եթե ոչ մինչև 2013 թ.-ը, ապա` 2013 թ.-ին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից պատրաստվել է դիմում-ուղերձ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ընդունվել է փետրվարի 14-ին Գյումրիում գործող 32 հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից:
Նրանք առաջարկում են Գյումրու երկրաշարժից անօթևանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում ևս 1200 բնակարանի կառուցմել: Ուղերձ-դիմումը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ

Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթևան ընտանիքներին, իսկ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754-ը մայիս ամսին է նախատեսվում բաշխել անօթևանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում հնչեցրած տվյալների համաձայն, բնակբաշխման հանձնաժողով ներկայացված 2569 ընտանիքների փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրությունների արդյունքներով 138 ընտանիքներ տարաբնույթ պատճառներով չեն ճանաչվել շահառու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն նրանց մի մասը պատրաստվում է իրենց բնակարանային իրավունքները պաշտպանել դատական կարգով: 67 գյումրեցի անօթևան ընտանիքների բնակապահովման հարցն էլ հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմի բացակա լինելու պատճառով: Ներկայումս նրանց մի մասը վերադառնում են Հայաստան բնակբաշխման գործընթացին մասնակցելու նպատակով: Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ էլ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել բնակբաշխման հանձնաժողովին: Այդ ընտանիքները հիմնականում բազմանդամ են, ապրում են տնակներում և պարզապես խնդիրներ են ունեցել պահանջվող փաստաթղթերի համալրման գործում: Աղետի գոտում ընթացող բնակարանաշինության այս ծրագրի շրջանակներում հերթացուցակում հաշվառված 294 այն անօթևան ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետևանքով կորցրել են սեփական տներ կամ ենթակա են դրամական փոխհատուցման, չթույլատրվեց մասնակցել բնակբաշխման գործընթացին: Նաև նշենք, որ Գյումրու քաղաքապետարանում կան լրացուցիչ հաշվառված շուրջ 200 ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը չեն կարողացել պահանջվող փաստաթղթերը ներկայացնել քաղաքապետարան և հաշվառվել անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ
Վերը նշված թվային վերլուծությունը, մեր դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, 2010 թ.-ին շահագործված 1056 և ընթացիկ տարում շահագործվելիք 1756 բնակարաններից բացի, անհրաժշտ է կառուցել ևս 1200 բնակարան:

Մեր ունեցած տեղեկություններով` անօթևանների հերթացուցակում հաշվառված և բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, մտադիր եք տրամադրել բնակարանների գնման վկայականներ: Երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դա արդարացված ճանապարհ չէ և չի լուծում անօթևանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասը արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևանի կարգավիճակում:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթևան, սակայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու և այլ պատճառներով շուրջ 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ.

Համոզված ենք` Գյումրիում անօթևանության խնդիրը զգալիորեն կթեթևանա, եթե այս տարի իրականացվի ևս 1200 բնակարանի շինարարություն, և միայն այդ պարագայում կարելի կլինի հավատալ, որ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքները ամբողջովին կփոխհատուցվեն, եթե ոչ մինչև 2013 թ.-ը, ապա` 2013 թ.-ին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում