Այսօր գիշերը Պակիստանի Գուջարաթ նահանգում սպանվել է 4 ոստիկան:
«Էքսպրես» հեռուստաալիքը, վկայակոչելով Պակիստանի իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել երկաթուղային խաչմերուկում՝ Լահոր քաղաքից 120 կմ դեպի հարավ:
Ահաբեկիչներն անսպասելիորեն կրակ են բացել ոստիկանների վրա: Նրանցից 3-ը զոհվել են հենց տեղում, ևս մեկ ոստիկան մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին:
Պակիստանի ահաբեկչական խմբավորումներից ոչ ոք հարձակման պատասխանատվությունը դեռ իր վրա չի վերցրել:










































