Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող տներից մեկում հայտնաբերել և առգրավել են խողովականման 4 ռումբ: Ձերբակալվել է 4 մարդ:
Բացի այդ, Ստամբուլում առավոտյան մի շարք համաժամանակյա գործողություններ են իրականացվել «Քրդական համայքների միության» (KCK) գործի շրջանակներում, որը համարվում է PKK-ի քաղաքացիական թևը: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, թե PKK-ն պլանավորել է մինչև Նովրուզ (մարտի 21) մի շարք արյունալի գործողություններ իրականացնել Թուրքիայի ողջ տարածքում:
Այդ նպատակով PKK-ն Թուրքիա է գործուղել իր 200 ներկայացուցիչների, որոնք մինչ այդ 3 շաբաթ շարունակ նախապատրաստական դասընթաց են անցել Ղանդիլում (Հյուսիսային Իրաք):







































