Մարտի 14-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Շահբազյանին և 1959 թ. ծնված Գուրգեն Ջաղացպանյանին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանով Ջաղացպանյանը տեղում մահացել է, իսկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում Է քննություն:







































